Home
His Life

Biography

Reviews

Photos

Media

Memorabilia

His Work

Bibliography

Books

Fiction from Periodicals

Opinion Journalism

Plays

Radio

Audio Books

Video

Credits
Contact Us
Գլխավոր
Կենսագրական

Կենսագրություն

Կարծիքներ

Լուսանկարներ

Տեսա-աուդիո նյութեր

Հուշագրություն

Ստեղծագործություններ

Մատենագրություն

Գրքեր

Հոդվածներ

Գրախոսություններ

Թատերագրություն

Ռադիո Բեմադրություններ

Աուդիո Գրքեր

Տեսանյութեր

Շնորհակալություններ
Դիմեք Մեզ

Շնորհակալություններ

Առաջին հերթին, անկասկած, շնորհակալություն Ջուլետա Քալանթարյանին julieta : Եվ ոչ միայն նրա համար, որ առանց նրա անսահման աշխատասիրության, համբերության, հոգատարության և կազմակերպչական տաղանդի այս ստեղծագործություններից շատերը երևի ուղղակի չէին գրվի: Ջուլետան 2000-ականների սկզբերին սովորեց օգտվել համակարգչից, և համակարգիչ փոխադրեց ստեղծագործություններից շատերը, որի շնորհիվ էլ այսօր գոյություն ունեն այս էջերը:

Անհնար է մի քանի խոսքով արժանի գնահատական տալ Ալեքսանդր Քալանթարյանի alik ջանքերին: Նա այն քանակով աշխատանք է կատարել Արտաշես Քալանթարյանի հարուստ գրական ժառանգությունը ապագա սերունդներին հասցնելու համար, որ նույնիսկ մեծ ու լավ ֆինանսավորված հիմնադրամները հաճախ չեն կարողանում անել: Միայն Արտաշես Քալանթարյանի գլուխգործոցի՝ Մարաթոն վեպի վերահրատարակումը և բազմաթիվ պիեսների ու հեռուստահաղորդումների կազմակերպումն ու ֆինանսավորումն արդեն բավական կլիներ վաստակելու հեղինակի երկրպագուների երախտապարտությունը: Ալեքսանդրը 2007-ին հրատարակեց «Իմ տունը քո տունն է» ժողովածուն, կատարելով գործերի այնպիսի գերազանց ընտրություն, այնքան ուշադիր խմբագրական աշխատանք և գրելով այնքան գեղեցիկ նախաբան - կենսագրական ակնարկ, որ հեղինակը անշուշտ հպարտ կլիներ այդ գրքով:

Շնորհակալություն իմ ավագ ընկեր Օննիկ Փիրումյանին onnik: Նա զարմանալի մարդ է, իսկական ինտելեկտուալ: Օննիկն ունի բազմաթիվ ու բազմազան հետաքրքրություններ ու տաղանդներ, որը շատ հազվադեպ է զուգակցվում մի մարդու մեջ: Նա սկսել է ծրագրավորել 1950-ականներին, ու մինչև այսօր էլ նույն եռանդով շարունակում է այդ անել: Հրաշալի տիրապետելով հրատարակչության արվեստին նա մեծ օգնություն է ցուցաբերում այս գործում:

Հասմիկ Քալանթարյանը hasmik ստեղծեց նոր կայքը: Կեցե՛ս Հասմիկ:

Շնորհակալություն Լուսինե lusine ու Կարինե karine Սարգսյաններին եւ Արսեն Ավետյանին Arsen : Նրանք կամավոր կերպով կատարում են սրբագրիչի մանրակրկիտ ու դժվար աշխատանքը:

Մարատ Յավրումյանը (Յավրուհրատ) Marat պատրաստեց Մարաթոն գրքի ebook տարբերակները: Շնորհակալություն Մարատ:

Լուսինե Մնացականյանը Lusine Արտաշես Քալանթարյանի մասին փայլուն ռադիոհաղորդում կազմակերպեց եւ օգնեց հրատարակել «Կատակերգություններ» գիրքը:

Արտակ Քալանթարյան, Սյուզան Մակարյան