email | Armenian English
Home
His Life

Biography

Reviews

Photos

Media

Memorabilia

His Work

Bibliography

Books

Fiction from Periodicals

Opinion Journalism

Plays

Radio

Audio Books

Video

Credits
Contact Us
Գլխավոր
Կենսագրական

Կենսագրություն

Կարծիքներ

Լուսանկարներ

Տեսա-աուդիո նյութեր

Հուշագրություն

Ստեղծագործություններ

Մատենագրություն

Գրքեր

Հոդվածներ

Գրախոսություններ

Թատերագրություն

Ռադիո Բեմադրություններ

Աուդիո Գրքեր

Տեսանյութեր

Русские Переводы

ქართული

Շնորհակալություններ
Դիմեք Մեզ

News

November, 2009

New site is up! All of the content is in Armenian

Սուտ է: Ժամանակը չի բուժում վերքերը: Գուցե նա իր առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով ետ հրում, հոգուդ մի խուլ անկյունն է տանում վիրավորանքդ ու վիշտդ և երբեմն մոռացության մատնում... Բայց չի բուժում, չի կարող բուժել: Բավական է թեթև մի առիթ, մի դեմք, մի անուն, մի նմանություն, անցողիկ մի հայացք, որ... Իսկ ավելի հաճախ ոչ մի առիթ էլ պետք չէ, ոչինչ պետք չէ, պարզապես անհնար է մոռանալ, անհնար է փախչել: Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ: Նոր տպավորությունները գալով քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում Արքիմեդի ավազանի պես: Հոգին ավազան չէ. նա կարող է տանել ամեն ինչ, կարող է բյուրեղացնել այդ ամենն ու թաքցնել: Եվ դու այլևս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդեն ունես նաև այդ նորը, որից բաժանվել, որից հեռանալ այլևս չես կարող:

Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դեմքեր, ինչ-որ դեպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, հանկարծ մտածել եմ հրճվանքով, թե արդեն մոռացել եմ, բայց հենց դրանով էլ հիշել եմ և միշտ մի բութ ցավ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ:

Եվ զարմանալի բան. նման պահերին, որտեղից որտեղ, ինձ միշտ թվացել է, թե Նանարը նորից, ինչպես շատ-շատ առաջ, մատով բարձրացնում է քիթս ու կամացուկ ասում. - Դե, դե, ժպտա...


Նորություններ

Հունվար, 2018

 Տեսա-աուդիո նյութեր  էջում ավելացրեցինք 2003 Գարիկ Ղազարյանի «Օթյակ» հաղորդումը

Կայքում տեղադրել ենք «Մովսես Ապեր» բեմադրույան գունավոր օրինակը

Մեր մեջ ասած - Ալիս Քալանթարյան

Կայքում տեղադրել ենք Երեք անհայտով հավասարում Արտաշես Քալանթարյան, Ալեքսանդր Քալանթարյան

Կայքում տեղադրեցինք Արտաշես Հակոբջանյանի  գրախոսականը Արտաշես Քալանթարյանի «Խոստովանություն» ժողովածուի մասին

Աուդիո գրքերի էջում ավելացրեցինք «Կոալաներ» ու «Ոսկե Ձկնիկը պարմվածքները»

Դեկտեմբեր, 2016

Ռադիոհաղորդումների էջի վերջում ավելացրեցինք  «Լրտեսը» մանկա-պատանեկան բեմադրությունը

Կայքում տեղադրել ենք Արտաշես Քալանթարյանին նվիրված  Ռադիոդիմանկար հաղորդման ձայնագրությունը

Դեկտեմբեր, 2015

Հրատարակեցինք  Աշխարհի Կենտրոնը  կատակերգությունը

Բացեք Ձեր Աչքերը գրքում կատարել ենք բազմաթիվ խմբագրական փոփոխություններ ու ուղղումներ

Նոյեմբեր, 2015

Եթե ունեք ժամանակակից Անդրոիդ սարք, այս ծրագրի օգնությամբ կարող եք լսել Արտաշես Քալանթարյանի ռադիոբեմադրությունները:

Սեպտեմբեր, 2015

Տեսանյութերի էջում ավելացրեցինք Երկնագույն Առյուծ կինոնկարը, Բումերանգ բեմադրությունը և «Աշխարհի Կենտրոնը» ներկայացման պրիմերայից հատվածներ

Օգոստոս, 2014

Հրատարակեցինք էլէկտրոնային ֆորմատով  «Խղճի Գիշերային Այցը» ֆելետոնների եւ երգիծական պատմվածքների ժողովածուն

Հունիս, 2014

Կայքում տեղադրեցինք   «Ոտնաձայնի կարոտ արահետներ (Վաճառքի ենթակա չէ)» ռադիոբեմադտությունը

Մայիս, 2014

Հրատարակեցինք Արտաշես Քալանթարյանի առաջին գիրքը, որը կոչվում է  «Առաջինը»

Մարտ, 2014

Հրատարակեցինք  Թիկունք, Հատվող զուգահեռներ, Արտակարգ պատահար  պիեսները

Դեկտեմբեր, 2013

Հրատարակեցինք  Բացեք ձեր աչքերը ժողովածուն

Սեպտեմբեր, 2013

Facebook-ի  Արտաշես Քալանթարյան էջի ընթերցողների հարցերին պատասխանում է Ջուլետա Քալանթարյանը

Հրատարակեցինք Սերո Խանզադյանի  «Իմ կրտսեր գրչեղբայրը» հոդվածը գրված 1981 թվականին Արտաշես Քալանթարյանի 50 ամյակի կապակցությամբ

Ապրիլ, 2013

Հրատարակեցինք Կատակերգություններ գիրքը

Նոյեմբեր, 2012

Ավելացրեցինք  Ինչ Բան է Ծիծաղ, Նոր Զելանդիայի Հայեր, Ես իջնում եմ ձորը, Թույնի Կաթիլները, Դժբախտություն, Երանի այն օրը… հոդվածները

Սեպտեմբերի 20, 2012

Ավելացրեցինք  «Իսկ դո՞ւք որտեղ էիք» հրապարակախոսական հոդվածը:

Հուլիսի 8, 2012

Մարատ Յավրումյանը պատրաստեց Մարաթոն գրքի ebook տարբերակները:

Ապրիլի 15, 2012

Հրատարակեցինք Շատ ժամանակակից սպանություն ռադիոբեմադրությունը:

Փետրվարի 28, 2012

Հրատարակեցինք «Մեր այս խենթ հայրերը» (թատրոնում «Քանի Դեռ Կամ») ռադիոբեմադրությունը:

Փետրվարի 2, 2012

Ավելացրեցինք «Կենացդ, Մայր (Գրվեց ապառաժ քարին)» ռադիոբեմադրությունը:

Հունվարի 15, 2012

Հրատարակեցինք 1974 թվին Հայրենիքի Ձայնում տպագրված  հոդվածը նվիրված իր ընկերոջ, Պարույր Սեւակի, 50 ամյակին::

Հունվարի 6, 20112

Կայքին ավելացրեցինք «Կանխամտածված սպանություն» բեմադրությունը:

Հունվարի 5, 2012

Կայքին ավելացրեցինք «Կանխամտածված սպանություն» բեմադրությունը:

Դեկտեմբեր 31, 2011

Գրքերի էջում հրատարակեցինք Արտաշես Քալանթարյանի նոր «Գունավոր երազներ» մանկապատանեկան գործերի ժողովածուն:

Դեկտեմբերի 6, 2011

Կարող եք լսել «Իրիկնային հեքիաթ» կատակերգության ռադիոբեմադրությունը:

Դեկտեմբերի 4, 2011

Հրատարակեցինք հինգ հաղորդում նվիրված Արտաշես Քալանթարյանին:

Դեկտեմբերի 7, 2011

Ավելացրեցինք «Բացեք Ձեր Աչքերը 1 (1975)» եւ «Բացեք Ձեր Աչքերը 2 (1978)» հեռուստաբեմադրությունները:

Դեկտեմբերի 6, 2011

Այժմ կայքի վրա է «Հնացած դիմակներ (Աշխարհի կենտրոնը)» կատակերգության ռադիոբեմադրությունը:

Դեկտեմբերի 4, 2011

Ավելացրեցինք «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարի 1986 թվի առաջին հաղորդումը եւ «Մովսես Ապերը» կատակերգության հեռուստաբեմադրությունը:

Ավելացրեցինք հաղորդում նվիրված գրողի 80 ամյակին:

Նոյեմբերի 26, 2011

Ավելացվեց «Հանրապետության օրինակելի քաղաքացին» ռադիո բեմադրությունը:

Նոյեմբեր, 2011

Հասմիկ Քալանթարյանը ստեղծեց նոր կայքը:

Օննիկ Փիրումյանի, Լուսինե եւ Կարինե Սարգսյանների օգնությամբ հրատարակեցինք բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ:

Դեկտեմբերի 07, 2009

Արսեն Ավետյանի ջանքերով հրատարակեցինք Հայ գրողի խոստովանությունը և Բարև ախպեր հոդվածները:

Նոյեմբերի 14, 2009

Հրատարակեցինք «Մանկության համը» պատմվածքը: